Պերսեպոլիսը (ֆր.՝ Persepolis), ֆրանսիական լիամետրաժ անիմացիոն մուլտֆիլմ է, որը հիմնված է իրանական ծագում ունեցող՝ Մարժան Սատրապիի համանուն, ինքնակենսագրական գրքի վրա։
«Պերսեպոլիսը» հուզիչ պատմություն է իսլամական հեղափոխության ժամանակ՝ Իրանում ապրող, երիտասարդ աղջկա մասին։ Խելամիտ և շիտակ իննամյա Մարժանի աչքերով դիտողը տեսնում է, թե ինչպես են խորտակվում մարդկանց հույսերը, երբ ֆունդամենտալիստներն անցնում են իշխանության գլուխ՝ ստիպելով կանանց ծածկվել և բանտարկելով հազարավոր մարդկանց։ Խելացի և անվախ այդ աղջիկը խորամանկությամբ գերազանցում է «հասարակական վերակացուներին»։ Սակայն երբ նրա հորեղբորը սառնասրտորեն մահվան են դատապարտում, և երբ Թեհրանը ռմբակոծվում է պարսկա-իրաքյան պատերազմի ժամանակ, հանապազօրյա վախը, որ ներթափանցում է թեհրանցիների կյանք, շոշափելի է դառնում։